ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պարտադրված չէ

Պարտադրված չէ
26.11.2025 | 21:59
Նոյեմբերի 27
- Ոչ թե մեր կամքը, այլ Քո Կամքը թող լինի, Տեր:
- Մարդիկ շատ սխալ են հասակացել Ինձ, նաև Իմ ա՛յս խոսքի մեջ: Ես չեմ ցանկանում, որ որևէ մեկի կամքը տրտնջալով դրված լինի Իմ սեղանի վրա: Իմ ուզածն այն է, որ դուք կամենաք ու սիրեք Իմ կամքը, քանի որ նրա մեջ է ձեր երջանկությունն ու ձեր հոգու հանգիստը:
Երբ տեսնում եք, որ չեք կարող Ինձ թողնել ընտրությունը, այն ժամնակ աղոթք արեք, որպեսզի կարողանաք ոչ թե ընդունել Իմ կամքը, այլճանաչել, որ անսպառ է Իմ սերը, և որ ամենալավն եմ ուզում ձեր և ձեր սիրելիների համար:
Որքան քիչ են ճանաչում Ինձ նրանք, որ կարծում են, թե Ես կամենում եմ Ինձ պարտադրել իրենց: Մինչդեռ Ես հաճախ եմ իրենց աղոթքներին պատասխանում արագ ու լավագույն ձևով:
Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ